Թուրքիան ամբողջությամբ փակել է Դարդանելի նեղուցը
2085
Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 11:12
![]() Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավերի շարժի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Ավելի վաղ նեղուցի մերձակայքում գտնվող Չանաքքալե նահանգում հրդեհ էր բռնկվել, որն ուժեղ քամու պատճառով սկսել էր արագ տարածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր վերգետնյա տեխնիկա։ «Որպես նախազգուշական միջոց՝ Չանաքքալե-Չան ավտոճանապարհը փակ է քաղաքացիական երթևեկության համար, իսկ Դարդանելը՝ երկու կողմից՝ ծովային տրանսպորտի համար»,- այսօր ասել է Ալի Երլիկայան՝ նշելով, որ հրդեհից տուժած շրջանից արդեն տարհանվել է 1251 մարդ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
