«Տիտանիկի» ռեժիսորը ցանկանում է հեռուստասերիալ նկարահանել «Տիտան»-ի կործանման մասին
![]() «Տիտանիկ»-ի տնօրեն Ջեյմս Քեմերոնը հոսքային (սթրիմինգային) ծառայության ղեկավարության հետ քննարկում է Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտան» սուզանավի պատմության հիման վրա դրամատիկ սերիալի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թե որ հոսքային ծառայության մասին է խոսքը, աղբյուրը չի հստակեցրել։ Նա հայտարարել է, որ ժապավենի ռեժիսորի պաշտոնի հիմնական թեկնածուն Ջեյմս Քեմերոնն է։ Դերասաններ Մեթ Դեյմոնը և Կումայլ Նանջիանին կարող են խաղալ գլխավոր դերերը, հայտնում է աղբյուրը։ «Տիտան»-ը սուզանավ էր, որը պետք է իջներ խորտակված «Տիտանիկ»-ի մոտ հունիսի 18-ին։ Նախնական տվյալներով՝ սուզանավի մարմինը չի կարողացել դիմակայել օվկիանոսի խորքում ճնշմանը։ Սուզանավում են եղել բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ջրասուզակ Փոլ-Անրի Նարգոլեն և ծագումով պակիստանցի բրիտանացի գործարար Շահզադա Դավուդը և նրա որդին՝ Սուլեյմանը: Ողջ անձնակազմը մահացած է հայտարարվել։ «Տիտանիկի» նկարահանումներից առաջ Ջեյմս Քեմերոնը 33 անգամ սուզվել է լեգենդար նավի բեկորների մոտ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
