«Մեզ հեզաճկուն քայլերով տանում են Ադրբեջանի գիրկը». Հայկ Խանումյան
![]() Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Երկու տասնամյակից ավելի է, Արցախի իշխանությունները ոչ նպատակ ունեն, ոչ երկարաժամկետ ծրագրեր, ոչ ամբիցիաներ։ Ոչ պետության մասին գաղափար ունեն, ոչ էլ, բնականաբար, պետական մտածելակերպ ունեն։ Սակայն այսօրվա կառավարության կազմում հայտնված որոշում ընդունողների անմեղսունակությանը ոչ ոք չի հասնի։ Այսօրվա քաղաքականությունը որոշող ինտրիգանների խումբն իր անճարակությամբ, որևէ բան անելու իր անկարողությամբ երկիրը մեղմ, հեզաճկուն քայլերով տանում է դեպի Ադրբեջանի գիրկը։ Սրան ավելանում է տարբեր հանդիպումներում երկրի ղեկավարի խուճապ առաջացնող խոսքերը, բարեկամներին թշնամի ներկայացնելը ու համընդհանուր անճարակության քարոզը։ Ու այնպես հպարտությամբ են ասում, որ մինչև վերջ պատրաստ են պահել իշխանությունը, կարծես այդ իշխանությունն օգտագործում են ազգային հարցեր լուծելու, ոչ թե Ադրբեջանի թելադրած իրողություններին հարմարվելու համար»: Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
