Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները բանակցություններ են վարել Սոչիում
![]() Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը Սոչիում բանակցություններ են վարել. «Ազատության» փոխանցմամբ, հայտնում են ռուսական կառավարությունից։ «Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք ռազմավարական և դաշնակցային բնույթ են կրում»,- ընդգծել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկան և, մասնավորապես, գործարար համագործակցությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել փոխադարձ առևտրի և ներդրումային ակտիվության աճի վրա։ «Մենք շատ լավ դինամիկ ունենք, և ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում: Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը, և նայելով արդյունքներին՝ ես արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք, մեծ մասամբ կյանքի է կոչվել», - արձանագրել է Միշուստինը։ Սոչիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Միխայիլ Միշուստինը նշել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ ընդլայնվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը։ Ռուսաստանը շահագրգռված է նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման և ագրոարդյունաբերության ոլորտներում, ասել է ՌԴ վարչապետը։ Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան՝ համակարգված աշխատանք է տարվում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, ստեղծվում են ենթակառուցվածքային նոր ուղիներ։ Հայաստանի վարչապետը նշել է այն շոշափելի առաջընթացը, որը, իր կարծիքով, ձեռք է բերվել վերջին հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու նման աշխատանքը և իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ |
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի, Երևանում կունենա ռազմական կցորդ (տեսանյութ)
106Երեկ, 22:42Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին
164Երեկ, 19:54Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը
132Երեկ, 19:48Ռաիսին և Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
274Երեկ, 19:30ԵՄ-ն Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
424Երեկ, 19:12Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել
251Երեկ, 15:36