Վարչապետը Քիշնևում զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին. հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Քիշնևում այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: |
«Թուրքերն սկսեցին սեփական դրածոյին պաշտպանել հայ ժողովրդից». Դավիթ Ֆիդանյան (լուսանկար)
17603:36«Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունն ամբողջովին կրում է Ադրբեջանը». Գերմանիայի ներկայացուցիչ (տեսանյութ)
22601:48Արարատ Միրզոյանը Բաքվին մեղադրեց բարբարոսությունների համար, Բայրամովը հակադարձեց՝ Փաշինյանը հերքել է այդ բոլոր մեղադրանքները (տեսանյութ)
28401:24«Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն». ՀՀ ՄԻՊ
26700:00«Մտադիր ենք շարունակել մեր աշխատանքները». ՌԴ ներկայացուցիչը Ստեփանակերտն անվանեց Խանքենդի
298Երեկ, 23:54«Ոչ մեկը կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին, դա ընդունել է նաև Փաշինյանը». Ֆրանսիայի ԱԳ նախարար
287Երեկ, 23:42