Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Վարչապետը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում պարոն Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում: Ժոլտ Շեյմենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Պարոն Շեյմենը ևս կարևորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ընդգծել Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, նա շեշտել է Հունգարիայի համայնքի կարևոր դերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հունգարական կառավարությանը՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հոգատար վերաբերմունքի համար: Կողմերն ընդգծել են տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը: Ժոլտ Շեյմենն իր հերթին տեղեկացրել է, որ Հունգարիայի կառավարությունը հայ ուսանողների համար նախաձեռնել է կրթաթոշակի ծրագիր: Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
