«Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունները դեռևս որևէ գործողություն չեն իրականացրել». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի գրառումը. «Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների կողմից դեռևս առարկայական, նպատակային որևէ գործողություն չի իրականացվել: Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը ակտիվ քարոզչական, քաղաքական գործունեություն ծավալեց «արևմտյան Ադրբեջանի» (իմա՝ Հայաստանի Հանրապետության) տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում իրականացնելու պահանջով: Ապրիլի 29-ին Երևանում, հայ փախստականների շահերի պաշտպանությունն իրականացնող ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվեց Համաժաղով, որի կազմկոմիտեն հատուկ Հռչակագրով դիմեց միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին: Հռչակագրում ՀՀ վարչապետին հասցեագրված կոնկրետ առաջարկներ էին ներկայացված, որոնք անմիջապես էլ նրա կողմից ճանաչվել էին իրավաչափ: Դրանից հետո «արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պաշտոնական Բաքվի բարձրացրած աղմուկը փոխվեց կատարյալ լռության: Մտահոգիչ է սակայն, որ պաշտոնական Երևանը ևս տեղից չի շարժվում: Ժամանակ եք կորցնում, պարոնայք: Այս հարցով անհրաժեշտ է առանց հապաղելու և լրջորեն զբաղվել: Դա նաև արցախահայության նկատմամբ էթնիկ զտումը կանխելու ազդեցիկ իրավաքաղաքական միջոց կլինի»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
