Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ամեն ինչ նոր է սկսվում». Արթուր Ղազինյան

183
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 16:00
«Ամեն ինչ նոր է սկսվում». Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ գին վճարեց կամ կվճարի Էրդողանն իր հաղթանակի համար, կամ արդյո՞ք այդ գինը կվճարի Էրդողանը, թե՞ Թուրքիայի ժողովուրդն ու պետությունը:
Չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետությունը, որն իր տարածքում ունի ԱՄՆ ամենամեծ ռազմաբազան, ունենա ՆԱՏՕ-ի և ԱՄՆ շահերին հակառակ գործող իշխանություն: Դա միջնաժամկետ կտրվածքով կհանգեցնի համակարգային լրջագույն ճգնաժամի, որից դուրս գալու գինը շատ ավելի մեծ ու ծանր կլինի, քան ուղղակի ընտրություններով իշխանության փոխանցումը:
ԱՄՆ-ը և հավաքական արևմուտքը թույլ տվեցին Էրդողանի հաղթանակը, ինչը նշանակում է, որ նրանց կողմից գործի է դրվելու Թուրքիայի համար շատ ավելի վտանգավոր մեխանիզմ՝ Էրդողանի առողջական վիճակից մինչև սիրիական հակամարտություն և քրդական գործոն:
Ամեն դեպքում պետք է արձանագրել, ոչինչ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան