Բաքուն կհամագործակցի ԵԱՏՄ-ի հետ Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Ալիև
![]() Ադրբեջանը կկարողանա լիարժեք համագործակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, երբ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում: «Մենք ԵվրԱզԷՍ-ի (ԵԱՏՄ նախկին անվանումը- նշում է ՏԱՍՍ) անդամ երկրների հետ հարաբերությունների երկար պատմություն ունենք, բացառությամբ Հայաստանի, բայց հուսով եմ, որ կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել նաև Հայաստանի հետ։ Այսպիսով, մենք լիովին կհամագործակցենք ԵվրԱզԷՍ-ի հետ, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է, քանի որ մենք երկար ժամանակ աշխատում ենք գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵՏՀԽ) անդամների հանդիպման պաշտոնական մասից հետո, որին ինքը մասնակցել է ընդլայնված կազմով հանդիպմանը, կողմերը «կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների, մերձեցման շուրջ։ «Իհարկե, այստեղ պետք է դիտարկել բոլոր պլյուսներն ու մինուսները: Պետք է ելնել պրագմատիզմից: Եվ մենք միշտ դրանից ենք ելնում մեր քաղաքականության մեջ»,- ընդգծել է Ալիևը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
