Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
![]() ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Դատախազությունը օրերս գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա.Փ-ին։ Պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռք բերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ): Այնուհետեւ՝ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռք բերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) եւ 824 հազար 498 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
