ՀԱՊԿ «Կանալ-Արաքս» օպերացիա. առգրավվել է 816 կգ թմրանյութ, վնասազերծվել են 88 թմրախմբավորումներ
![]() Մայիսի 26-ին Երևանում ամփոփվել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրանյութերի իրացման խնդիրը, ինչի դեմ պայքարն առավել ակտիվացնելու նպատակով Հայաստանի քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, իսկ 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության դեմ պայքարի տարի։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Խրապովը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ գործողության պատշաճ կազմակերպման համար։ Նա անդրադարձել է թմրամիջոցների համաշխարհային շրջանառության մտահոգիչ ծավալներին և կարևորել «Կանալ-Արաքս» գործողության անցկացումը, ինչն ուղղված է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանը։ Ելույթներ են ունեցել նաև տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակից երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ պետությունների, ամփոփել են գործողության շրջանակներում իրավապահ կառույցների իրականացրած աշխատանքները։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ից 26-ը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Ներառված են եղել նաև դիտորդներ Չինաստանից, Սիրիայից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից և միջազգային այլ կազմակերպություններից։ Գործողությանը ՀԱՊԿ անդամ պետություններից մասնակցել են շուրջ 10 000 ծառայողներ, իսկ գործողությունը ղեկավարող միջազգային կոորդինացիոն շտաբը տեղակայված էր Երևանում։ Գործողության շրջանակներում մայիսի 24-ին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև հայ-իրանական սահմանային անցակետ, որտեղ ՌԴ սահմանապահ զորքերի և ՀՀ ՊԵԿ ծառայողները ներկայացրել են ծառայության մանրամասներ, նաև օգտագործվող սպառազինությունն ու տեխնիկան։ «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության ընթացքում իրավապահ կառույցների ծառայողների կողմից ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում անօրինական շրջանառությունից առգրավվել է շուրջ 816 կգ թմրամիջոցներ, այդ թվում՝ մարիխուանա, հաշիշ, մեֆիդրոն, ՄԴՄԱ, հերոին և այլն։ Բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության 548 դեպք, պատասխանատվության է ենթարկվել 347 անձ, վնասազերծվել են 88 թմրախմբավորումներ, հայտնաբերվել են 88 հետախուզվողներ, բացահայտվել են 430 ինտերնետային կայքեր ու օգտատերեր, որոնք զբաղվում են թմրաբիզնեսով, հայտնաբերվել է նաև մեծաքանակ զենք ու զինամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ: |
«Նախաձեռնվել է քրեական վարույթ». Գոռ Աբրահամյան
3811:12Ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
7011:00Արցախում հրադադարի խախտում է արձանագրվել
134Երեկ, 21:48Նախագահականում Փաշինյանին Չավուշօղլուն է դիմավորել (լուսանկար)
154Երեկ, 20:54Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է
136Երեկ, 12:37Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ
170Երեկ, 11:31