Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նոր դատավոր

188
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 20:36
Խորհրդարանն ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նոր դատավոր

ՀՀ ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը: