Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուի ընտրության քվեարկությանը մասնակցել էր 0 պատգամավոր

181
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 19:00
Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուի ընտրության քվեարկությանը մասնակցել էր 0 պատգամավոր

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել Վճռաբերկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի երեք թեկնածուի ընտրության քվեարկությանը:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը հայտնեց, որ կանոնակարգ օրենքի համաձայն, եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները, բայց քանի որ այդպիսի թեկնածուներ չունեն, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել: