Ալիևը կրկին խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
![]() Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներկայացնելով իր երկրի ձեռքբերումները տնտեսական ոլորտում, կրկին ակնարկեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: «Մենք նախաձեռնել ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ոչ միայն կկապի մեր հայրենիքի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային երկաթգծային ուղիների մաս: Ադրբեջանն արդեն ունի 8 օդանավակայան, որոնցից 2-ը կառուցվել են ազատագրված (Արցախի Հանրապետությունից բռնազավթված-խմբ.) տարածքներում՝ Ֆիզուլիում ու Զանգելանում վերջին 2 տարում: 9-րդ միջազգային օդանավակայանը կառուցվում է ազատագրված Լաչինում և նախատեսվում է շահագործել 2025 թվականին: Ադրբեջանի տնտեսությունն ինքնաբավ է և դրսից օգնության կարիք չունի: Երկրի արժութային պահուստը 10 անգամ գերազանցում է երկրի պետական պարտքը, որը գնալով նվազում է: Երկրի բնակչությունը վերջին տարիներին 7 միլիոնից հասել է 10 միլիոնի»,- ասաց Ալիևը: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
