«Արագընթաց երկաթուղային գիծը կձգվի մինչև Բաքու». Էրդողանը նորից խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
![]() Թուրքիան կշարունակի զարգացնել եղբայրական Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով պետության ղեկավարի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի «Մետաքսի ճանապարհի վերակենդանացման» նախագծում Ադրբեջանի չներառման հանգամանքը: «Թուրքիան կզարգացնի ադրբեջանցի եղբայրների հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը, չնայած այն բանին, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարն անտեսում է Ղարաբաղը և Զանգեզուրի միջանցքը»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում արագընթաց երկաթուղու կառուցման մասին, որն, իբրև թե, ձգվելու է մինչև Բաքու։ «Նրանք, ովքեր դուրս են գալիս Լոնդոնից, կկարողանան մեր երկրի տարածքով հասնել Պեկին։ Իհարկե, մենք այդ ամենը կիրականացնենք՝ չբացառելով Ադրբեջանին, այլ նրա հետ ուս ուսի տված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
