Իրանում մահապատժի են ենթարկել 2 մարդու՝ սոցցանցերում հրապարակումների համար
![]() Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու՝ սրբությունները և Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով, ինչը դատարանը հայտնաբերել է սոցիալական ցանցերում նրանց գրառումներում, հայտնում է իրանական Mizan գործակալությունը՝ հղում անելով երկրի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։ Երկու տղամարդիկ էլ կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել Իրանի Կենտրոնական նահանգի Արաք քաղաքի բանտում։ Ըստ քննիչների՝ Յասուջ և Արդաբիլ քաղաքի բնակիչներ Յուսեֆ Մեհրադը և Սարդոլլա Ֆազելի-Զարեն սոցիալական ցանցերում «հակաիսլամական» հաշիվներ են ունեցել։ Մասնավորապես, գործի նյութերում նշվում են նրանց ուղերձները, որոնք դիտվում են որպես սրբապղծություն Մարգարեի, նրա մոր և իմամների նկատմամբ, ինչպես նաև՝ աթեիզմի քարոզչություն։ Մեհրադը և Ֆազելի-Զարեհը, ըստ HRANA-ի, ձերբակալվել են 2020 թվականին՝ Սնահավատության և կրոնի քննադատության թելեգրամ-ալիքը ղեկավարելու մեղադրանքով: 2021 թվականին Արաք քաղաքի քրեական դատարանը Մեհրադին և Ֆազելի-Զարեին մեղավոր է ճանաչել սրբապղծության մեջ և նրանց դատապարտել մահապատժի։ Տղամարդիկ դատապարտվել են նաև 6 տարվա ազատազրկման՝ «ազգային անվտանգության դեմ խմբավորումներ ղեկավարելու համար»։ Նույն թվականին Իրանի Գերագույն դատարանը մերժեց նրանց բողոքները և անփոփոխ թողեց նրանց մահապատիժը։ Ամբաստանյալները, ըստ Mizan-ի, իրենց մեղավոր են ճանաչել։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
