«Եթե անցյալ տարվա օգոստոսից բոլորը գիտեին, մարդկանց ինչո՞ւ չեն նախապատրաստել». Վահրամ Աթանեսյան
143
Հինգշաբթի, 30 մարտի, 2023 թ., 23:06
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Դե արի ու մի ասա․ Հայաստանը ունի՞ տարածքային կառավարման նախարար։ Ունի։ Սյունիքն ունի՞ մարզպետ։ Ունի։ Տեղը համայնքապետ ունի՞։ Ունի։ Բա, եթե անցյալ տարվա օգոստոսից բոլորը գիտեին, որ Արցախ-Հայաստան ավտոճանապարհը 2023թ․ ապրիլի 1-ից անցնելու է Կոռնիձորով, այսինքն Հակարոյի կամրջից մինչև Տեղ հատվածն անցնելու է Ադրբեջանին, մարդկանց ինչո՞ւ չեն նախապատրաստել։ Տեղի համայնքապետը չէ՞ր կարող համագյուղացուն բացատրել, որ աշնանացան չանի մի տարածքում, որ ապրիլին պետք է անցնի Ադրբեջանին։ Իսկ եթե աշնանացանն արվել է Տեղի տարածքում, ապա հայկական բանակն ինչո՞ւ գյուղացու արտը չի պաշտպանել։ «Գիշերով եկան-դիրքավորվեցին»՝ ի՞նչ անուն տալ»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
