ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել
![]() ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը. «Ս.թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովի էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում: Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
