«Պետք է բացել 2016 թ. քառօրյայի կծիկը՝ ինչպես սկսվեց և ինչպես դադարեցվեց». Նորիկյան
![]() «Մենք պետք է հասկանանք՝ կուլիսներում ինչ տրամադրություններ են եղել, Ռուսաստանի տրամադրության փոփոխությունը երբվանի՞ց է նշմարվել, ե՞րբ փոխվեց ՌԴ-ի աշխարհաքաղաքական պատկերացումները ռեգիոնի նկատմամբ, ե՞րբ Ադրբեջանն ավելի մեծ քաղաքական կշիռ ձեռք բերեց Ռուսաստանի համար, ինչպե՞ս ծնվեց Լավրովի պլանը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մերժեց այդ պլանը»,-Factor tv հետ հարցազրույցի ժամանակ նման հարցեր հնչեցրեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը: «Ես հիմա էլ եմ պնդում՝ պետք է բացել 2016 թվականի քառօրյայի կծիկը՝ ինչպես սկսվեց և ինչպես դադարեցվեց, ի՞նչ պայմանավորվածությունների հիման վրա, ո՞վ է խախտել խաղի կանոնները: Եթե Ադրբեջանը խնդրել է Ռուսաստանին՝ կասեցնել այդ պատերազմը, այդ դեպքում հարց է առաջանում՝ քառօրյայից հետո էդ ի՞նչ հաղթանակ մենք գրանցեցինք, որ Ադրբեջանում տեղի ունեցավ պարտված ժողովրդի սինդրոմից ձերբազատվելու գործընթաց, ինչը հանգեցրեց 2020 թվականի աղետալի պատերազմին»,- դիտարկեց քաղաքական գործիչը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
