Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

171
Շաբաթ, 25 մարտի, 2023 թ., 08:30
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-29-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մարտի 25-ին հնարավոր է, 26-27-ը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.0°C (2014 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.4°C (2005 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.7°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։