Ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը
![]() Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, որ փաստաբան Լևոն Գևորգյանին բերման էին ենթարկել՝ պարեկին իբրև կաշառք առաջարկելու կասկածանքով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 22-ին ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին: «Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- հայտնել էին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու հատկանիշներով, որը քննչական ենթակայությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։ |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
