Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Դատախազությունը պահանջում է Էրեբունու նախկին ղեկավարից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ

284
Չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ., 17:06
Դատախազությունը պահանջում է Էրեբունու նախկին ղեկավարից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
Դատախազությունից հայտնում են, որ մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.- ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն դրամ.

Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:
Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի քոթեջը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 73 մլն 950 հազար դրամ.

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 90 մլն 950 հազար դրամ.

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 900 հազար դրամ.

Երևանի Շենգավիթ վարչական շչջանի Արտաշիսյան փողոցում գտնվող մեկ այլ անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 665 հազար դրամ.

TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 500 հազար դրամ.

PORSCHE CAYENNE S 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը.

«ԱՔԼՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.

«ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.

61 մլն 650 հազար 164 դրամը՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

2 մլն 319 հազար 095 դրամի չափով գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: