Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանում հակառուսականության տարածման առաջամարտիկը հենց ՌԴ ԱԳ նախարարն է». Դ. Գրիգորյան

427
Երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ., 18:36
«Հայաստանում հակառուսականության տարածման առաջամարտիկը հենց ՌԴ ԱԳ նախարարն է». Դ. Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈ՞Զ, ԼՈՒ՞ՐՋ
ԼԱՎՐՈՎ - Արևմուտքն իրեն ամբողջությամբ արժեզրկել է։ Մենք լիապես տեսնում ենք, թե ինչ են անում Հարավային Կովկասում։ Չեն էլ թաքցնում. կտրել Ռուսաստանից, քանդել 3+3 ֆորմատը, սեփական ծառայությունները փաթաթել երեք հարավկովկասյան երկրներին, ամրապնդել սեփական հոգեմոնիան, տրորել տարածաշրջանի երեք երկրների՝ Ռուսատանի, Թուրքիայի, Իրանի օրինական շահերը։
---
Ու սա կարծում է, որ էսքանից հետո որևէ հայ պիտի շնորհակալ լինի ՌԴ-ի՞ն։ Ասենք ուղիղ ասում է․ արևմուտքը ոտնահարում է Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում, այն է՝ «ինչ կուզենք կանենքը» Մարդը ՀՀ ԱԳ նախարարի կողքին կանգնած լաբավոյ պաշտպանում է թուրքական շահերը և մի բան էլ ուզում է, որ ըմբռնումո՞վ մոտենան իրենց քաղաքականությանը։
ՓԱՍՏ Է․ Հայաստանում հակառուսականության տարածման առաջամարտիկը հենց ՌԴ ԱԳ նախարարն է»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան