«Մեղավորները կենթարկվեն պատասխանատվության». ԱՀ գյուղատնտեսության նախարարություն
![]() ԱՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունը. «Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ևս մեկ անգամ հիշեցնում ենք. ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգցնել լուրջ թունավորումների և խանգարումների: Ուստի խնդրում և հորդորում ենք զերծ մնալ նման սպեկուլյատիվ գործողություններից և ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային՝ ծառայեցնելով պարենային անվտանգության խնդիրների լուծմանը: Տեղեկացնում ենք նաև, որ կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննեն համապատասխան մարմինների կողմից, և մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»: Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
