«Բանակում «հինգերորդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է». Մովսես Հակոբյան
![]() Բանակի կազմալուծման ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իր բոլոր գործողություններն ուղղված են դրան: Դեռևս 2018 թվականին իրեն գրավոր գրել եմ, որ իր գործողություները բերում են բանակի կազմալուծմանը, դա դրված է իր սեղանին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Ես իմ կարծիքն ունեմ, որ հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նա մի մարդ է, ով չի իմանում՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախ ձեռքը՝ ինչ: Փաշինյանը պետք է նշի այն բարձրաստիճան սպաների անունները, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ, եթե քրգործ կա հարուցված, ուրեմն նա տեղյակ է, թե ովքեր են: Օրեր առաջ Գլխավոր դատախազի տեղակալն առաջին ալիքով հայտարարում է, որ բոլոր լրտեսներն ի հայտ են եկել այս իշխանության օրոք, 28-ից միայն մեկ հոգին է, որ գործել է նախկինում, մնացածը բոլորը իրենց ժամանակ են եղել, սա մտածելու տեղիք է տալիս»,- ավելացրեց Հակոբյանը: Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է, որովհետև «բանակում գործել է 5-րդ շարասյուն»։ Նա այդ համոզման եկել է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում՝ հավելելով, որ առաջիկայում այդ փաստերը հրապարակային կլինեն և իր արած հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա: Նիկոլ Փաշինյանի խոսքով, 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Ըստ նրա՝ հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, կա նաև բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
