Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետին». Դ. Իոաննիսյան

415
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 17:12
«Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետին». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին
Որ Պարեկային ծառայությունը լինի հին ԳԱԻ-ի պես. երբ «Համմերի» ծակված-ուռած վարորդը ոստիկանից փող պահանջի՝ ոստիկանը մեջով պտտվի ու չտեսնելու տա:
Որ պարեկները հանցավորության դեմ չպայքարեն այնպես, որ մնացած համակարգի ապիկարությունը երևա:
Որ պարեկները աչք փակեն այլ ոստիկանների ու ուժայինների կողմից երթևեկության կանոնների խախտման վրա:
Որ պարեկայինում կարողանան ԽԾԲ-ով մարդկանց նշանակեն ու կոչումներ տան:
Որ պարեկը ոչ թե օրենքով գործող ինքնուրույն սուբեկտ լինի, այլ համակարգի/վերադասի ճորտը:
Որ միջազգային հանրությունը ձեռքերը լվա ու ոստիկանության իրական ռեֆորմի տեղը միայն ֆասադ ու աշխատավարձ փոխվի»: