«Ինձ մոտ մեկ հարց առաջացավ»․ Արփինե Դավոյանը բջջայինից դժվարությամբ կարդաց երկու հարց
![]() Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը բջջայինից դժվարությամբ կարդաց Գլխավոր դատախազին ուղղված երկու հարց՝ «Ինձ մոտ մի հատ հարց առաջացավ. քննիչի, գլխավոր դատախազի հայեցողական և չհիմնավորված մոտեցում կա այս գործի հետ կապված, եթե ես սխալվում եմ՝ ինձ ուղղեք: Այս բոլոր պաշտոնյաների գործողություններում առերևույթ հանցագործության տարրերի առկայությունը քննելու մասին փաստաբանների միջնորդությունները և բողոքները մերժվել են, քրեական գործը քննվել է միայն 130-րդ հոդվածի շրջանականերում, ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ, արդյունավետ քննությունն ինչպիսի՞ն պիտի լինի, և երկրորդ հարցս՝ այս գործի ձգձգումը ինչպե՞ս է հիմնավորվում»: Իշխանական պատգամավորին ի պատասխան Վարդապետյանն արձագանքեց. «Առաջին հարցի մասով նախաքննությունը կպատասխանի այդ հարցերին, որովհետև ես հիմա ինչ էլ ասեմ լինելու է ենթադրություն, խախտելու է անմեղության կանխավարկածը: Երկրորդի մասով՝ գործի ձգձգումը պայմանավորված է փորձաքննությունների ժամկետների բավականին երկար տևելու հետ»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
