«Մեր օրակարգը պետք է լինի մեկը՝ արդյունավետ կառավարության ձևավորում». Վահրամ Մարտիրոսյան
![]() Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր օրակարգը պետք է լինի մեկը՝ Արդյունավետ կառավարության ձևավորում, ով կկարողանա դիվանագիտություն վարել և բանակը արագ վերականգնել։ Մնացած ամեն ինչը ածանցյալ է սրանից։ Իսկ հետևանքների հետ կռիվ տալը ուժերի և ռեսուրսների անիմաստ վատնում է։ Այսօր նկատեցի, որ ազգի մի մասը Լավրովի հետ միասին նաև Իսրայել էր քրֆում։ Լավրովը մեզ անվանեց օկուպանտ, իսրայելցիները մեզ տշեցին, իրանցիները Արցախի օկուպացիան շնորհավորեցին, եվրոպացիները ավելի կուլտուրական, բայց էլի մեզ տշեցին (Պրահայում ստորագրված փաստաթղթերը շատ ավելի վտանգավոր են քան Լավրովի հայտարարությունները), ու այսպես շարունակ։ Այս ամենը իհարկե շատ վատ բաներ են, որոնք ամենօրյա ռեժիմով կատարվում են մեր հետ, բայց սրանք ընդամենը հետևանքներ են, այլ ոչ թե սկզբնապատճառներ։ Նման իրավիճակներում ցանկացած հոգեբան մեկ խորհուրդ կտար՝ Դուրս եկեք զոհի ու մեղադրողի (թեկուզ և արդար ու օբյեկտիվ) կարգավիճակից։ Մենք մեր միտքը և ռեսուրսները պետք է ուղղենք գլխավոր խնդրի լուծմանը՝ Ազգային և Արդյունավետ կառավարության ձևավորմանը։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու պատրանքներով մեզ ուղղորդում են դեպի անխուսափելի ու վերջնական կործանում»։ Աղբյուրը` Վահրամ Մարտիրոսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
