«Դեռ պետք է ստորագրվի, հետո վավերացվի, նոր մտնի ուժի մեջ». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄԷ մեկնելիս դեռևս պահանջվում է մուտքի արտոնագիր և միայն համապատասխան արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերից հետո ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը: Այսինքն, կառավարությունը հունվարի 26-ի նիստում հավանություն է տվել արձանագրությանը, որը դեռ պետք է ստորագրվի, հետո հավանաբար վավերացվի խորհրդարանում, կամ ունի այլ ընթացակարգ, չգիտեմ մանրամասն, անկեղծ ասած, բայց նոր միայն մտնի ուժի մեջ: Իսկ որոշ մարդիկ, այդ թվում պետական պաշտոնյաներ, հունվարի 26-ին կառավարության նիստում արձանագրությանը տրված հավանությունը այնպես էին ներկայացրել համացանցում, որ՝ վերջ, այլևս ԱՄԷ մեկնելը առանց մուտքի արտոնագրի է: Սա մի օրինակ է, թե գործնականում բոլոր մակարդակներում ինչ աստիճանի է սոցցանցերում սեփական գրի և դրա ընթերցողի հանդեպ պատասխանատվության աստիճանը: Ի դեպ, Էմիրություններ մուտքի արտոնագրի վերացումը ընդամենն ունի ֆինանսական շահեկանություն: Ժամանակին կարծես 35 դոլար էր արտոնագիրը, հիմա ինչքան է՝ չգիտեմ, բայց կարծում եմ գնացողի համար շատ էլ մեծ չէ: Իսկ բուն արտոնագրի հարցում ես դեռ չեմ լսել, թե որեւէ մեկին մերժել են արտոնագիր ստանալը: Էլ չասած, որ շատ դեպքերում արտոնագիր ստանում ես նաեւ հենց ժամանելով Էմիրություններ՝ օդանավակայանում: Կրկնեմ, շատ ողջունելի է առանց արտոնագրի ռեժիմի գնալը, բայց մեղմ ասած ծիծաղելի է դա ներկայացնել «ուռա» տրամաբանությամբ, երբ Էմիրությունների մուտքի արտոնագիրը որեւէ կերպ խնդիր չէ: Փոխարենը, արժե, որ ջանք ու եռանդ կենտրոնանա եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի հարցում... չեմ ասում առանց արտոնագրի ռեժիմի հասնելու, այլ գոնե այդ արտոնագրի տրամադրման ընթացակարգերում ՀՀ քաղաքացիների հանդեպ պատշաճ եւ հարգալից ծառայության մակարդակ ապահովելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
