«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
![]() ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են՝ «ՊՆ N զորամասի» և այլն, այլն... Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված՝ հիմնականում կեղծ սենսացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր-օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի: Ճռճռան վերնագրեր՝ «ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվեց»: Այնուհետև՝ «15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը» և էլի այլ պաշտոնյաներ: Հետո կգրեն, որ կալանավորվել են զորամասի ՀԱԿ-ի հերթապահը՝ կացարան բենզին մտցնելու փաստը չիմանալու համար, Ազատ գյուղի գյուղապետը՝ տան պատուհաններին ճաղավանդակներ կառուցելու համար, Վարդենիսի հրշեջ ջոհատի հրամանատարը՝ հրդեհը նախապես չկանխատեսելու համար, Վարդենիսի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները՝ տեղում գիշեր-ցերեկ հերթապահություն չկազմակերպելու համար և այսպես շարունակ: Իսկ ամենավերջում կպարզվի, որ մեղավորն այրված զինծառայողներն էին: Որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում են հիմա գտնվում Սուրմալուի տոնավաճառի պայթյունի և զոհերի պատճառ դարձած անձիք: Մեռա՞վ գործի սենսացիան: Ի՞նչ վիճակում են Նիկոլից բացի, բանակում հայտնաբերված այլ դավաճանության դեպքերի գործերը և դրանց ընթացքը: Եվ այսպես շարունակ... Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա: Սենսացիան հորինում են նիկոլական խունտայի ներկայացուցիչները: Մանիպուլյացիան իրականացնում են «հայկական ժամանակ»-ի վերածված պետական, հանրային և իշխանա-սորոսական բոլոր ԶԼՄ-ները: Դե իսկ դեգրադացվելը՝ պետական համակարգի և ամբողջ հանրության գործն է: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ամեն բան, պայքարում են սրանց դեմ և չեն ցանկանում դեգրադացվել՝ վաղը հայտարարվելու են օրենքից դուրս և լավագույն դեպքում՝ վտարվելու են երկրից: Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ: Այլապես՝ նա և իր իշխանությունը երկար կյանք ունենալ չեն կարող»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները կձերբակալեն Պուտինին». Արման Մելիքյան (տեսանյութ)
4110:30«Շատ վտանգավոր գործընթացներ են գնում». Տաթևիկ Հայրապետյան
3510:06«Դուրս գալու ելքերը տանում են դեպի փակուղի». Սենոր Հասրաթյան
7003:18«ՌԴ-ն մտադիր է չեղարկել ՀՀ-ի հետ ռոումինգը, իսկ ՀՀ-ն չչեղարկեց Արցախի հետ ռոումինգը». Կարեն Հեքիմյան
8301:00«Դուք ուրիշ անեկդոտ չգիտե՞ք». Էդգար Ղազարյանը՝ Պետրոս Ղազարյանին
101Երեկ, 23:36