Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը
234
Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 19:18
![]() Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։ Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։ Որոշմամբ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: |
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
72Երեկ, 17:18«Ակնկալում ենք գործուն քայլեր՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով». Սիմոնյանը՝ Բունդեսթագի նախագահին
68Երեկ, 16:30Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի առաջարկին
179Երեկ, 13:06«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենին և դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել
85Երեկ, 10:42Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ ընդդիմության թեկնածու
141Երեկ, 09:42Բայդենի ուղերձն Ալիևին
230Երեկ, 00:06