«Հայաստանն աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս»․ Սուրեն Սահակյան
![]() Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Լավ արտաքին քաղաքականությունը սիրո ու ատելության վրա հիմնված էմոցիոնալը չի։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Արաբական Էմիրությունները, Չինաստանը, Թուրքիան սիրելով ու ատելով չի, որ էդ քաղաքականությունը պետք ա կառուցել։ Ռուսաստանը վերջին 200 տարում պարբերաբար համաշխարհային էական խաղացող ա եղել, իսկ վերջերս կոռուպցիայի, կայսերականության, ռեակցիոնիզմի պատճառով դարձել ա տարածաշրջանային ոչ շատ ուժեղ լիդեր։ Չեմ կարծում, թե իր ներկայիս պոտենցիալով ունակ ա վերադառնալ միջազգային մեծ խաղ, բայց մեկ ա՝ ինքը կա ու մնալու ա մեր մի քիչ լայն տարածաշրջանում։ Մնալու ա իր շահերով ու տարածաշրջանի, առավել ևս մեզ վրա ունեցած ազդեցության ահռելի լծակներով։ Էդ շահերը մի 50 տեղ կարող ա համընկնեն, մի 60 տեղ էլ դեմ լինեն մեր շահերին։ Լավ քաղաքականությունը 60-ի ազդեցությունը չեզոքացնելն ա, 50-ի դեպքում էլ Հայաստանի համար ստանալ առավելագույնը։ Հայաստանը աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակից էլ ավելի վատթարացումը նշանակում ա արտաքին քաղաքական ձախողում։ Միաժամանակ, իհարկե, որևէ բարելավում չպետք ա մեր շահերի հաշվին լինի»: Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
