«2021 թվականին Ադրբեջանն օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը». Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
![]() Ադրբեջանի կառավարությունը, ինչպես և այս այստեղ գտնվող նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ «Նրանք չեն ցանկանում, որ դուք օգտագործեք այս չճանաչված երկրի անունը, չեն ցանկանում, որ խոսենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած անմեղ զոհերի մասին։ Ավելին, 2021 թվականին Ադրբեջանը օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը, անցած սեպտեմբերին էլ 3-օրյա նոր ագրեսիա է իրականացրել Հայաստանի հարավային շրջանում, չի ցանկանում դուրս բերել զորքերը, ավելին՝ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Այսօր էլ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի։ Ադրբեջանի կառավարությունն արդեն 46 օր է՝ շրջափակման մեջ է պահում բնակչությանը՝ խոչընդոտելով նրանց արժանապատիվ կյանքի իրավունքին, տեղաշարժման ազատությանը, սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ներկրմանը։ |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
