Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը
![]() Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետև ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը: Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաև 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։ Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։ Ցուցարարների հետ հանդիպեց ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։ «Սա քաղաքական պայքար չէ, մենք դեմ չենք կառավարությանը կամ որևէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը։ Պահանջները ներկայացրել էինք, արհամարհեցին, հիմա էլ քաղաքակիրթ ցույց ենք անում։ Հույս ունենք, որ այս անգամ չեն արհամարհի»,- նշեց ցույցի մասնակից, Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Այս պահին ցուցարարները սպասում են և մտադիր են մինչև իրենց պահանջները չկատարվի՝ չդադարեցնեն ցույցը։ |
«Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու». Արամ Գևորգյան
8200:18Լենին, Իրան, Ադրբեջան, գինեկոլոգ Սասուն, չարիքի իշխանություն. Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցը (տեսանյութ)
154Երեկ, 23:36«Դոգը ինձնից փող ա պահանջել՝ 150 հազար դոլար, որ չհաչա». Արզաքանցյան (տեսանյութ)
169Երեկ, 23:30Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
169Երեկ, 23:24«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան (լուսանկար)
248Երեկ, 22:48«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ (լուսանկար, տեսանյութ)
276Երեկ, 22:30