«Մարդիկ մեկ ժամից ավելի սպասում են Երևան գնացող տրանսպորտին». Լիլիթ Հովհաննիսյան
![]() Լրագրող Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Սա Աշտարակի հրապարակի կանգառն է, ծանոթացեք։ Մարդիկ արդեն մեկ ժամից ավելի կանգնած սպասում են գոդոյին, կներեք Երևան գնացող տրանսպորտին։ Չկա։ Ոչ մի տրանսպորտ։ Պարզվեց՝ դեռ մի ժամ էլ չի լինելու։ Իսկ պատճառները շատ են։ Շատ վատ են կարգավորված տրանսպորտի ժամերը։ Երթուղայինների մեծ մասն Աշտարակով գնում է հարակից գյուղեր, ու այս գյուղեր գնացող տրանսպորտի վարորդներն առաջնորդվում են «երբ ուզեմ, կվարեմ» սկզբունքով։ Ու հենց էդպես էլ երբ ուզում են, վարում են։ Շաբաթ-կիրակի էլ ավելի վատ վիճակ է, էս վարորդները որոշում են հանգստանալ... Իսկ կանգառում կանգնած այս մարդիկ ամեն օր այս իրավիճակում են, ամեն օր այս ձևով փորձում են հասնել աշխատանքի։ Յանդեքս չի աշխատում գրեթե, ու ամենաաբսուրդը՝ եթե հանկարծ որևէ տաքսիի վարորդ որոշի այս մարդկանց հանրային տրանսպորտին համարժեք գնով առաջարկել Երևան հասնել, կարժանանա Աշտարակի ավտոկայանը «հսկողի» շատ վատ վերաբերմունքին»։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
