«Տարատեսակ գործակալների և լրտեսների ցանցը, ավաղ, ՀՀ-ում և Արցախում հստակ գործոն է». Նարինե Դիլբարյան
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Ցնծա երկիր, ի լուր անիրազեկ աշխարհի՝ Փաշինյանն ազդարարում է իրեն ենթակա արտաքին հետախուզության մարմնի ստեղծման մասին, օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, վարչախումբը որոշել է, որ այդ կերպ «հնարավորություն կընձեռվի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանը մարտահրավերներին»։ Քանզի ծառայությունը բացառապես քաղաքացիական անձանցից է բաղկացած լինելու, ըստ արդարադատության փոխնախարարի՝ դույն կառույցն այլ գերատեսչությունների ծառայողներին կընդգրկի իր շարքերը, որպեսզի նրանց «գիտելիքները, արհեստավարժությունը» և ուշադիր, «փորձը» ներդնեն արտաքին հետախուզության կառույցում։ Ապշելիք է, մեկը նրանց շարքից չի ասում՝ այսքան ժամանակ Հայաստանում մի ուսումնական կառույց չկա, որ տեղում թեկուզ հիմնային գիտելիքներ հաղորդի տեղի կադրերին՝ արտաքին հետախուզության դպրոց, ազգային անվտանգության ակադեմիա... համանման որևէ կրթագիտական հայաստանյան մարմին։ Այժմ փոխանակ սկզբից այս մեծ բացը լրացնեն, օտար երկրներում «փորձառություն» և կրթական կողմնորոշում ստացածներին ներգրավում են ոչ թե գոնե սովորեցնելուն, այդ ընթացքում պարզ կդառնար մասամբ ով ով է, ինչ կողմնորոշման է, այլ բուն հետախուզությանը։ Ներկայիս և մերձակա անցյալի դեպքերն արդեն ցույց են տվել ու տալիս են, որ տարատեսակ գործակալների և լրտեսների ցանցը, ավաղ, Հայաստանում և Արցախում հստակ գործոն է։ Արդ ո՞ւմ փորձն ենք օգտագործելու, թե՞ օգտագործվելու։ Առանց կրթելու՝ միայն հետախուզվում են, ոչ թե հետախուզում....»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24