«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դա, իրավամբ, շոշափելի ձեռքբերում էր հայ դիվանագիտական և քաղաքական շրջանակների համար, սակայն գործող իշխանություններն այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգները, ցավոք, այսօր տեսանելի են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում: ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով, Արցախի խորհրդարանը հանդես է եկել առաջարկով, որով կոչ է ուղղում միջազգային հանրությանն առաջարկելով, դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարի ցեղասպանություն: Անվերապահորեն սատարելով Արցախի մեր գործընկերների առաջարկը, ցանկանում ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանը հետևողականորեն տապալում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հայտարարում, որ ուժի կիրառման միջոցով Արցախի հարցի լուծումն իր համար շարունակում է մնալ առաջնային օրակարգի հարց, իր քաղաքականությունը կառուցում է Արցախին առավելագույն մարդկային կորուստներ պատճառելու և հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու քաղաքականությամբ, ինչպես նաև Հայաստանը՝ Արցախին կապող միջանցքը փակելու սպառնալիքով, փորձում է հասնել Արցախի ամբողջական շրջափակմանը: Ադրբեջանն առաջնորդվում է «չկան հայեր՝ չկա կոնֆլիկտ» սկզբունքով և իր առաջ դրված առավելապաշտական նպատակներին հասնելու համար, Արցախին սպառնում է էթնիկ զտումներով, սեփական բնօրրանից զրկելու պահանջներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարով: Նշված մոտեցումները ոչ այլ ինչ են, քան՝ ցեղասպանական հռետորաբանություն: Ուստի կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին 21-րդ դարում կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները»: Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24