«44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը». Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել և համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվածներին և նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետևյալը։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։ 44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։ Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։ Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, և հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։ Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։ Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3000000 բնակչությունից զոհվել է 5000-ը: Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր, 40000000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100000։ 5 000:3000000:44 = մոտ 0,00004 100000:40000000:300=մոտ 0,00001 Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։ «Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովո՛ւրդ…»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |
«Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու». Արամ Գևորգյան
8200:18Լենին, Իրան, Ադրբեջան, գինեկոլոգ Սասուն, չարիքի իշխանություն. Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցը (տեսանյութ)
154Երեկ, 23:36«Դոգը ինձնից փող ա պահանջել՝ 150 հազար դոլար, որ չհաչա». Արզաքանցյան (տեսանյութ)
169Երեկ, 23:30Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
169Երեկ, 23:24«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան (լուսանկար)
248Երեկ, 22:48«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ (լուսանկար, տեսանյութ)
276Երեկ, 22:30