«Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին». Դավիթ Բաբայան
![]() Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին: Նա նկատել է, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,- շեշտել է արտգործնախարարը: Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ: |
«Հայաստանն աշխարհի մեծ ու փոքր որևէ երկրի հետ թշնամանալու ռեսուրս չունի այլևս»․ Սուրեն Սահակյան
8602:12«Ո՞րն է պատճառը՝ հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից»․ Էդուարդ Շարմազանով
10900:42«Այս պահին աշխարհում ընթացող զինված հակամարտությունների թիվը հասնում է 39-ի»․ Վահե Դավթյան
10100:00«Ստացվում է՝ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ Թուրքիան»․ Անդրանիկ Թևանյան
121Երեկ, 23:12«Գործող իշխանությունն այդ համեստ առաքելությունն օգտագործեց որպես «ճամբարափոխության» «դրոշ»»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 23:00«Էսպես էլ բա՞ն կլինի․ մեր դաշնակցի վրա օրերը չեն գալիս՝ վատ լուրը լուրի հետևից»․ Ստյոպա Սաֆարյան
125Երեկ, 22:48