Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը

1041
Կիրակի, 23 հոկտեմբերի, 2022 թ., 22:36
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը

Երևանի կենտրոնում՝ փակ շուկայի դիմաց է գտնվում Կապույտ անունը ստացած մզկիթը։ Այն Երևանում կառուցված ութ մզկիթներից միակ պահպանվածն է։ Մզկիթը կառուցվել է 1760 թվականին պարսկական տիրապետության ժամանակ։ Հարավային մուտքի մոտ պահպանված արձանագրությունից իմանում ենք, որ այն կառուցվել է Երևանի խանության կուսակալ Սարդար Հուսեին խանի հրամանով:

Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Երևանի մզկիթներից ամենամեծ այս կառույցը շիա դավանանքի մզկիթներին հատուկ ճարտարապետության ոճով է կառուցվել: Դեևս 19-րդ դարի վերջին անգլիացի ճանապարհորդ Հ․ Լինչը, այցելելով Երևան, մեծ գովեստով է խոսել այս կրոնական կառույցի մասին՝ նշելով, որ մզկիթին կից գործում է նաև արական դպրոց՝ մեդրեսե:
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը

Մզկիթի մինարեթը նույնպես կառուցվել է 1760 թվականին։
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Այն ժամանակներում 24 մ բարձրությամբ կառուցված մինարեն քաղաքի ամենաբարձր աշտարակն էր։ Ըստ պատմական աղբյուրների՝ ամեն օր Մոլլան բարձրանում էր մինարեթի գագաթ և ասերգային ձայնով հայտարարում նամազի (աղոթքի) ժամանակը։
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը

20-րդ դարի 20-ական թվականներին, երբ Խորհրդային կարգերի համաձայն սկսեցին քանդել բոլոր կրոնական կառույցները, այդ թվում եկեղեցիները և մզկիթները, Եղիշե Չարենցի և մի շարք մտավորականների ջանքերով փրկվեց Կապույտ մզկիթը ավիրումից՝ վերածվելով Երևանի պատմության և բնության թանգարանի։
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Մզկիթի պարիսպներից ներս կա գեղեցիկ բաց բակ՝ փոքրիկ այգով, որտեղ սիրել են ժամանակ անցկացնել մի շարք նշանավոր մտավորականներ, այդ թվում Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը, հայաստանյան իր այցի ժամանակ մզկիթ է այցելել նաև ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Անկախությունից հետո մզկիթը հանձնվել է Իրանի կառավարությանը, որն այստեղ բացել է իրանական մշակույթի կենտրոն։
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը
Եղիշե Չարենցի ջանքերով փրկված Երևանի Կապույտ մզկիթը

Մզկիթը վերակառուցվել է 1994-1998 թվականներին, իսկ 2006 թվականին վերանորոգվել է գմբեթը:
Այսօր մզկիթ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ»։