Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել». Փաշինյան

440
Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 17:42
«Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել». Փաշինյան

«Եթե այդ չափանիշներով և այդ բանաձևերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ: Բանակցային էն թուղթը, որը Սերժ Սարգսյանը սեղանին թողել և հեռացել է, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ: Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցնելով՝ եկել և ասում ենք, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ: Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ: Օրակարգն իրագործելու պատասխանատվությունը ստանձնում եմ ես. ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, իր ելույթում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: