«Այն ինչ պայմանավորվել ենք պետք է իրագործվի, ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն». Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազատությանը տված հարցազրույցում անդրադարձել է մի քանի օրից Պրահայում սպասվող Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպմանը․ «Օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է լինելու, մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել»։ Ռուբինյանը վերջին անգամ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպել էր հուլիսին, երբ ձեռք էր բերվել հայտնի պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և բեռնափոխադրումների հնարավորության ստեղծման մասին։ Առաջիկա հանդիպումների մասին խոսելով՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է․ «Իրականում սեպտեմբերի 14-ին սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, բայց դա Ադրբեջանական հարձակման օրերն էին և թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը անժամկետ հետաձգվել է։ Այն ինչ պայմանավորվել ենք պետք է իրագործվի, ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն»։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24