Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Շաբաթվա ամեն օրը այստեղ ենք․ տունը կարծես փուլ է գալիս գլխներիս»․ զոհված զինծառայողի հայր

251
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 00:48
«Շաբաթվա ամեն օրը այստեղ ենք․ տունը կարծես փուլ է գալիս գլխներիս»․ զոհված զինծառայողի հայր

«2020-ի կորցրեցինք մեր մինուճար զավակին և արդեն 23 ամիս ցավի ու տանջանքի մեջ ենք»,- «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը։

«Զոհվեց տղես հոկտեմբերի 30-ին՝ Մարտունի 2 զորամասի տարածքում։ Դեկտեմբերի 15-ին ԴՆԹ-ով հաստատվել է, 16-ին հուղարկավարությունն ենք կատարել»,- պատմեց նա։

«Շաբաթվա ամեն օրը գտնվում ենք տղայիս մոտ։ Տան մեջ չենք կարողանում, տունը կարծես փուլ է գալիս գլխներիս, իսկ էստեղ մենք հանգիստ ենք զգում»,- ասաց Ժ․ Սահակյանի հայրը։