Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը»․ Լևոն Տեր-Պետրոսյան

296
Երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ., 23:18
«Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը»․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանից կարողանա ազատվել, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից․ սա միամտություն է»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը․

«Ես տեսնում եմ խնդիր․ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Սա է մեր ակնկալիքը։ Դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է, ուրիշ ոչ ոք։ Ասեմ ավելին․ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը։ Որովհետև, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ դավաճան, թուրք»,-ասաց Տեր-Պետրոսյանը։