Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ղարաբաղցի կնոջ արգելված քանդակը՝ Երևանում

2532
Երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ., 22:42
Ղարաբաղցի կնոջ արգելված քանդակը՝ Երևանում

Երևանում՝ Օպերայի մոտ, Սայաթ-Նովա և Տերյան խաչմերուկների անկյունում շատերը, գուցե, նկատել են սլացիկ հասակով, մի փոքր ամոթխած դիրքով կանգնած կնոջ արձանը, սակայն չգիտեն, թե ո՞վ է պատկերված և ինչ պատմություն ունի այն։
Դեռ 1985-86 թվականներին Ֆրանսիայում բնակվող քանդակագործ Դավիթ Երևանցին, ժամանելով Երևան, որոշում է իր միջոցներով քանդակել ղարաբաղցի կնոջը նվիրված արձան՝ որպես այդ տարիներին արդեն ծիլ տված ազատագրական շարժման ոգու խորհրդանիշ։ Սակայն դեռևս խորհրդային Միության կազմում գտնվող Հայաստանի իշխանությունը ոչ միանշանակ է ընդունում արձանը և քանդակագործին քսանչորս ժամ է տալիս երկիրը լքելու համար: Մոտ երկու տարի քանդակագործ Դավիթ Երևանցուն արգելվում է վերադառնալ Հայաստան, և միայն 1988 թվականին է հանվում այդ արգելքը, այն բանից հետո, երբ քանդակագործը իր բողոքի ձայնը հասցնում է Մոսկվա:
Նույն այդ տարում էլ Ղարաբաղցի կինը քանդակը, երկու տարի ձուլարանում մնալուց հետո, տեղադրվում է քաղաքում:

Ղարաբաղցի կնոջ արգելված քանդակը՝ Երևանում
Ղարաբաղցի կնոջ արգելված քանդակը՝ Երևանում

Քանդակը բրոնզից է, ունի 3 մետր բարձրություն։
Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։
Հուշարձանի պատվանդանին փորագրված է. «Ժող. արտիստ Արև Բաղդասարյանի հիշատակին»։
Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, այն նվիրել է Մշակույթի հայկական ֆոնդին։

Ղարաբաղցի կնոջ արգելված քանդակը՝ Երևանում