Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Այս մասին հայտարարում եմ հիմա՝ ի լուր աշխարհի». Արայիկ Հարությունյան

516
Երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ., 20:12
«Այս մասին հայտարարում եմ հիմա՝ ի լուր աշխարհի». Արայիկ Հարությունյան

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել՝ որպես Ադրբեջանի մի մաս: Այս առիթով մեք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումներն Արցախի ապագայի, հատկապես անվտանգության ու կարգավիճակի հետ կապված: ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու, և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ հիմա՝ ի լուր աշխարհի: