ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին
2229
Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 09:42
![]() ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքին, այս մասին գրում է The Epoch Times-ը։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Թայվանի՝ պաշտպանության ոլորտում ամենախոշոր գործարքը Ջո Բայդենի օրոք։ The Guardian-ը մանրամասնում է, որ փաթեթը ներառում է 355 մլն դոլարի Harpoon հականավային հրթիռներ ու 85 մլն դոլարի Sidewinder ինքնաթիռներով կառավարվող հրթիռներ, մինչդեռ միջոցների հիմնական մասը՝ 655 մլն դոլարը, ուղղված է լինելու թայվանական ՀՕՊ համակարգերի ստեղծմանն ու աջակցությանը։ Վաշինգթոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյուն ասել է, որ զենքի վաճառքը «վտանգում է չին-ամերիկյան հարաբերությունները», և որ «իրավիճակի զարգացման ֆոնին՝ Չինաստանն իրավական քայլեր կձեռնարկի»: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
