ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այս օրերին հանգստանում ու լուսանկարներ է հրապարակում Հունաստանից
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած ուժգին պայթյունը, որն այս պահի դրությամբ խլել է 16 մարդու կյանք, իսկ մի հսկայական տարածք վերածել աղետի գոտու, հերթական անգամ մեր կյանքը բաժանեց երկու հատվածի՝ մինչև փլուզումը և փլուզումից հետո, գրում է «168.ամ»-ը: Հայաստանում երեկ արդեն հայտարարվեց երկօրյա սուգ: Մարել է առնվազն 16 օջախ, խեղվել են ճակատագրեր, հոգեբանական լրջագույն խնդիրներ ունեն հարյուրավորները: Այս օրերին հերթական անգամ բացահայտվեց կառավարող ուժի կառավարման դեմքը՝ զրո ՕԳԳ և անչափելի պոպուլիզմ: Տարբեր տրամաչափի ՔՊ-ական գործիչներ պարբերաբար հայտնվում են պայթյունի գոտում, լուսանկարվում իբր որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու պահին, ոմանք խոսում են, որոշներն էլ հայտարարում են իրենց առաջիկա քաղաքական պլանների մասին ու տալիս քարոզարշավի մեկնարկ: Դեպքի վայրում չերևաց միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Վերջինս բավարարվեց միայն մեկ հերթապահ հաղորդագրության տարածմամբ, մինչդեռ ակնկալվում էր, որ Պաշտպանն անձամբ պետք է հանդիպեր հիվանդանոցներում գտնվող մարդկանց, վիրավորում չստացած, բայց տեղում պայթյունի պահին այդտեղ գտնվողների, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորների հետ: Թվում էր՝ ՄԻՊ-ը տեղում մարդու իրավունքների տասնյակ խախտումներ պիտի որ արձանագրեր: Բայց իրականում Քրիստիննե Գրիգորյանը դա չէր կարող անել, քանի որ վերջինս գտնվում է Հունաստանում, հանգստանում է… Լավ է անում. հանգստի իրավունքը յուրաքանչյուր մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, բայց երբ երկրում նման ահռելի մասշտաբի աղետ է տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է որ փոքր-ինչ ավելի զուսպ լինի, այլ ոչ թե իր փառահեղ հանգստից լուսանկարներ հրապարակի: |
«Օրը ցերեկով գողանում են բազալտե եզրաքարերը». Թեժ գիծ (տեսանյութ)
3014:18«Դիպուկահարը խփում էր մեր զինվորին, հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)
6713:18«Խորհրդային սահմաններին վերադարձը խնդիր է առաջացնելու նաև Կիրանցի հատվածում». Դավիթ Գալստյան (տեսանյութ)
6913:06«Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողն ուղևորվում է Ոսկեպար». Գառնիկ Դանիելյան
9112:18Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք
11011:36«Արցախի վաճառքի այս ամբողջ գործարքից տուժեց միայն սովորական արցախցին»․ Նաիրի Հոխիկյան
11111:24