Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Առանձնացվում են բետոնե ծանր կոնստրուկցիաները և տեղափոխվում». ԱԻ փոխնախարար

296
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 13:30
«Առանձնացվում են բետոնե ծանր կոնստրուկցիաները և տեղափոխվում». ԱԻ փոխնախարար

ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասել է, որ 16 զոհվածներից 14-ի ինքնությունը պարզվել է, կա 8 անհետ կորած: «Փլատակներից առանձնացվում են բետոնե ծանր կոնստրուկցիաները և տեղափոխվում, իսկ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են շենքի հետևի գոտում. տարածքը բացազատվել է»,- ասել է նա: «Շենքի ներս հնարավոր չէ մուտք գործել, վտանգավոր է, բայց տեսադիտարկման միջոցով փորձում ենք պարզել՝ ինչ կա ներսում»,- հավելել է պաշտոնյան: Հարցին՝ եթե ևս մեկ մարմին էր հայտնաբերվել, ինչպե՞ս է, որ զոհերի թիվն անփոփոխ է, արձագանքել է. «Ես ասացի այս պահի պաշտոնական թվերը. չենք բացառում՝ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, կամ ինչ-որ աղբյուրների որոշակի անճշտություններ: Զոհվածների թիվը 16 է»:

«Առանձնացվում են բետոնե ծանր կոնստրուկցիաները և տեղափոխվում». ԱԻ փոխնախարար