«Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել»․ Կարեն Հեքիմյան
![]() «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել: Եվ ուրեմն, եկեք մենք հաշվենք: 2022թ փետրվարին Հայաստանի Հանրապետությունը որոշեց ստուգաչափել գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնները: Գործընթացը սկսվել է փետրվարի 16-ին և ավարտվելու է օգոստոսի 1-ին: Այսինքն՝ 165 օրացուցային օր: Եթե այդ թվից հանենք միայն կիրակի օրերը, ապա կմնա 141 օր: Հանրամատչելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում գազով աշխատող շուրջ 450 000 ավտոմեքենա կա: Ենթադրենք, նրանցից յուրաքանչյուրն ունի 1 գազաբալոն (շատ ավտոմեքենաներ ունեն 2 և ավելի գազաբալոններ): Դա նշանակում է, որ 1 օրում պետք է ստուգաչափվի մոտ 3191 (450 000/141) գազաբալոն: Գազաբալոնները պետք է ստուգաչափվեն արտոնագրված կազմակերպությունների կողմից: Չքննարկենք այն հանգամանքը, որ փետրվարի 28-ի դրությամբ, Հայաստանում կար միայն 1 արտոնագրված կազմակերպություն: Անտեսենք նաև այն, որ այժմ գործող արտոնագրված կազմակերպությունների զգալի մասն իրականում արտոնագիր են ստացել և սկսել են գործել մարտ-ապրիլ ամիսներին: Ենթադրենք, որ բոլոր 12 արտոնագրված կազմակերպություններն էլ գործել են հենց փետրվարի 16-ից: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստանում ենք, որ մեկ արտոնագրված կազմակերպությանն օրական բաժին է հասնում մոտ 266 (3191/12) գազաբալոն: Եվ, եթե արտոնագրված կազմակերպությունը չի խախտում ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը և այնտեղ ստրուկներ չեն աշխատում, ապա այդ 266 գազաբալոնները պետք է ստուգաչափվեն 8 ժամում: Այսինք, 1 ժամում մոտ 33 (266/8) գազաբալոն: Գազաբալոնների ստուգաչափումն իրենից ենթադրում է՝ Այս գործողությունները հնարավոր է իրականացնել ամենաարագը 1 ժամում: Արտոնագրված կազմակերպություններում գազաբալոնների ստուգաչափման վրա աշխատում են 2-6 անձ: Դա նշանակում է, որ 1 ժամում հնարավոր է ստուգաչափել առավելագույնը 6 գազաբալոն (1 աշխատող՝ 1 գազաբալոն): Իսկ Հայաստանի Հանրապետությունը նախատեսել է ստուգաչափել 1 ժամում 33 գազաբալոն, առավելագույնը 6-ի փոխարեն: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
